Հետանկախացման տարիների` հասկանալի պատճառներով փոքր անկումից հետո գեոդեզիան զարգացման նոր տեմպ ստացավ, երբ ներմուծվեցին նորագույն մասնավորապես շվեյցարական տեխնալոգիաներ և սկսվեց համայնքների կադաստրային քարտեզների զանգվածային պատրաստման գործընթացը:
Ունենալով ուրույն դիրք տարածաշրջանում մենք ևս բացառություն չկազմեցինք այդ գործընթացում` մասնակցելով տասից ավելի համայնքներում կատարվող աշխատանքների (այդ թվում մայրաքաղաքում): Հետագայում մեր մասնագիտական ռեսուրսների միջոցով հիմք դրվեց բազմաթիվ շենք-շինությունների գլխավոր հատակագծերի պատրաստման, հողային աշխատանքների կատարման, ծավալների հաշվման: Մեծ էր նրանց դերը նաև ընդերքօգտագործման ոլորտում: